Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սա Հայաստանն է, տալդա մի պետություն

Սա Հայաստանն է, տալդա մի պետություն
27.08.2023 | 18:08

Սրա տեղը կարող էր լինել ինչ-որ կապիկ, ասենք՝ կապուցին:

ՈՒ էլի ծափ էին տալու, դեմը զգաստ էին կանգնելու և կատարելու էին բոլոր հրահանգները:

Սրա տեղը վարչապետ կարող էին սարքել Ռամիլ Սաֆարովին:

Մի օր կպարզվեր, որ նրա հայրը եղել է հայ, իսկ Գուրգեն Մարգարանի սպանության մեջ մեղավորություն չի ունեցել:

Գործակալ Արարատ Միրզոյանին կարող էին սաքրել վարչապետ, բանակից մի տարի փախած Վիգեն Սարգսյանին կարող էին դարձնել սպարապետ: Ազգի առաջնորդ կարող էր դառնալ սրա-նրա գույքը ձեռից խլող հիմնարկ ձեռնարկության ղեկավար Միհրան Պողոսյանը, Գյումրու փլատակների վրա կայացած Անդրանիկ Քոչարյանը:

Սա Հայաստանն է, տալդա մի պետություն, որը հայերից անկախ ստեղծվեց ու հետո դարձավ չարիք հայի համար:

Ծափ տվեք, արա:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ